Հիմնադրման օրվանից ի վեր «Աստաֆյան» կոնյակի գործարանը մասնակցել է տարբեր միջազգային և տեղական ցուցահանդեսների զբաղեցնելով առաջնային դիրքեր: 

 

2014 թվականին Մոսկվայում անցկացվող «ՊրոդԷքսպո» 16-րդ Միջազգային  ցուցահանդեսին մասնակցում  էին լավագույն արտդրողները ներկայացնելով իրենց արտադրանքները: Ցուցահանդեսին  մասնակցեց  նաև «Աստաֆյան» գինու կոնյակի գործարանը ներկայացնելով  իր "ASTAFIAN " կոնյակի տեսականին:

«ԱՍՏԱՖՅԱՆ» գինու կոնյակի գործարանի «Աստաֆյան» 5, 10 տարեկան կոնյակները  2014թվականին Մոսկվայում անցկացվող ՊրոդԷքսպո 16-րդ Միջազգային Համտես Մրցույթում արժանացել են Ոսկե Մեդալների իրենց գերազանց որակի համար: